Եթե հավատանք արևմտյան տաբլոիդներին, ապա Մայլի Սայրուսի և Պատրիկ Շվարցենեգերի սիրավեպը բուռն կերպով զարգանում է: ԶԼՄ-ները գրում են, որ աստղային զույգը մտածում է ամուսնանալու մասին, հայտնում է spletnik.ru-ն:
Օրերս պապարացիներին հաջողվել է զույգին նկատել Բևեռլի Հիլզում ռոմանտիկ զբոսանքի ժամանակ: Ըստ ականատեսների՝ Սայրուսն ու Շվարցենեգերը կանգնել են բուտիկներից մեկի մոտ ու զննել հարսանեկան զգեստները:
Բացի դրանից՝ Մայլիի շրջապատից աղբյուրը հայտնում է, որ սկանդալային երգչուհին բավական լուրջ է վերաբերվում Պատրիկի հետ սիրավեպին:










































