Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Մտքի ու բարոյականության փոխարժեքը

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը փակուղի ասելը մի քիչ ճիշտ չի լինի, սակայն, իհարկե, հայտնվել ենք անցանկալի վիճակում, որից պետք է փորձել դուրս գալ մեր հնարավորություններն օգտագործելով:

Սա կարող է ասել ցանկացած թոշակառու (ոչ երիտասարդ), որին կմոտեցնեն խոսափողն ու կարծիք կհարցնեն տնտեսության վիճակի ու անելիքների մասին: Նույնիսկ մանկապարտեզում գուցե կամ առնվազն տարրական դասարանում աշակերտները կասեն, որ վիճակը լավ չէ, բայց պետք է ամեն ինչ անել այդ վիճակից դուրս գալու համար: Մասնագետը կամ առավել ևս պետական պաշտոնյան, հատկապես` բարձրաստիճան, պարտավոր է ասել, թե հատկապես ինչ է պետք անել, որն է մեր հնարավորությունը՝ այդ վիճակից դուրս գալու: Այլապես, որ վիճակը վատ է և պետք է դուրս գալու համար անել ամեն ինչ` բոլորը գիտեն, և առանձնապես խելոք դեմքով պաշտոնյաների մեկնաբանության կարիք այդ կապակցությամբ չի զգացվում: Սակայն պաշտոնյաները ավելին չեն էլ կարող ասել, եթե անգամ հասկանում են ավելին:

Չեն կարող ասել, որովհետև Հայաստանի ներկայիս «անցանկալի վիճակում» հայտնված լինելու պատճառն էլ իրենք են, և այդ իրավիճակից դուրս գալու լուծումներն էլ «իրենք» պետք է լինեն: Այլ կերպ ասած` «փորձել դուրս գալ մեր հնարավորություններն օգտագործելով» պետք է նշանակի մի բան` կա՛մ պաշտոնյաները պետք է փորձեն պետական պաշտոնները թողնել և գնալ ու զբաղվել իրենց, իրենց հարազատների բիզնեսներով` պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը թողնելով մասնագետներին, քաղաքական դեմքերին, որոնք սերտաճած չեն բիզնեսի հետ և պաշտոնը չեն ծառայեցնում իրենց ու հարազատ-բարեկամ-խնամիների բիզնես անվտանգության համար, կա՛մ էլ պետք է թողնեն իրենց բիզնեսները, իրենց հետ փոխկապակցված անձանց էլ նույնը հորդորեն:

Պաշտոնյա հասկացությունն այստեղ, բնականաբար, ներառում է նաև պատգամավորներին, ովքեր հանդիսանալով օրենսդիրներ, այսինքն` պետական քաղաքականության իրականացման առանցքային դերակատարներ, հետապնդում են անձնական և խմբակային բիզնես շահեր, ըստ դրանց էլ կատարելով իրենց քվեարկությունները: Թեև Հայաստանում այդ ամենը՝ բիզնեսի և պաշտոնի տարանջատումը պահանջվում է օրենքով, և ընդամենը պետք է հետևել օրենքին: Այսինքն` Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընդամենը պետք է հետևել այն ամենին, ինչ գրված է թեկուզ ոչ իդեալական Սահմանադրության և օրենքների մեջ: Դրանցում հաստատ գրվածը բավարար է, որպեսզի կիրառման դեպքում Հայաստանը շեշտակի աճ արձանագրի պետականաշինության գործում ընդհանրապես:

Այն վիճակը, որ այսօր ստեղծված է երկրում, իրականում տնտեսական արմատներ չէ, որ ունի: Տնտեսական ցնցումներն ու կոլապսը ընդամենը մետաստազներն են ավելի խորքային հիվանդության, քաղաքակրթական, արժեքային, բարոյական հիվանդության, որ տարիներ շարունակ ներթափանցել է Հայաստանի օրգանիզմի ամենափոքր բջիջներն ու հյուսվածքներն անգամ: Հետևաբար խնդիրների լուծումը առաջին հերթին գտնվում է հենց քաղաքակրթական-բարոյական-արժեքային տիրույթում:

Հայաստանը ներկայիս վիճակից կարող են դուրս բերել միայն բարոյական, մարդկային առաքինություններով օժտված, քաղաքակրթական բավարար պաշար ունեցող մարդիկ, որոնց համար կյանքում կարևորը սկզբունքներն են, գաղափարները, լիքը գրպանից և քաբաբով բրդուջից այն կողմ գտնվող երազանքները: Միայն այդ մարդիկ են ունակ Հայաստանում գնալ այն հանգուցալուծումներին, որոշումներին, մոտեցումներին, որ անհրաժեշտ է ճգնաժամը հաղթահարելու համար:

Հայաստանում տնտեսական ճգնաժամ չէ, այլ` բարոյա-քաղաքակրթական: Պարզապես այդ ճգնաժամը դրսևորվում է տարբեր կերպ, նյութականանում է տնտեսական կոլապսի տեսքով: Եվ միայն այդ տեսքով նյութականանալու դեպքում է, որ ճգնաժամը անտեսելն այլևս դառնում է անհնար, և իշխանությունները ստիպված են լինում խոստովանել դրա գոյությունը: Թեև այդքանով էլ նրանք իրենց ֆունկցիան համարում են ավարտված, քանի որ ոչինչ չեն անում այդ ճգնաժամը հաղթահարելու իրական քայլերի համար` դրանով իսկ վկայելով, որ ծագումը բավական խորն է: Ներկայիս ճգնաժամը հասունացել է տարիներ շարունակ, հասունացել է առաջին կեղծված ընտրություններից սկսած, սկսած քաղաքական առաջին հետապնդումներից: Իսկ ինչպիսի մեկնարկային պայմաններ էին շատ ավելի վերընթաց ճանապարհի համար:

Բավական է վերադառնալ 1988-ի շարժման միջավայր, որտեղ չնայած բազմաթիվ արատավոր երևույթներին, իշխողը, հասարակական կյանքի, գործընթացի լոկոմոտիվը միտքն ու բարոյականությունն էին: Տարեցտարի հաշվեկշիռը փոխվեց, և դրանք սկսեցին դառնալ բացառություններ, հաջողությունն սկսեց ուղեկցել անմիտներին ու անբարոներին, որոնք զբաղեցրին պետական բարձր պաշտոններ և սկսեցին պետության ճակատագրին, հասարակության ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել:

Հայաստանում կարգավորման հրամայականի տակ է մտքի ու բարոյականության, որպես դրա արդյունք՝ օրինականության փոխարժեքը: Ցանկացած այլ լուծում, առանց առաջին այդ քայլի, լինելու է ժամանակավոր և ընդամենը երաշխավորելու է պետության անպատրաստությունը ճգնաժամը նյութականացնող հաջորդ մետաստազից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում