Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է իր ապաքինման ընթացքի մասին:
«Ամեն օր աշխատում եմ: Ամեն ինչ ընթանում է ծրագրի համաձայն: Վերականգնմանս ընթացքը շատ երկար չի տևի:
Ինչ վերաբերում է մեր թիմի խաղին, ապա ես վստահ եմ, որ «Արսենալ»-ը պատշաճ կերպով կավարտի ընթացիկ մրցաշրջանը»,- Daily Mail-ը մեջբերում է գերմանացի ֆուտբոլիստի խոսքերը:






































