ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է առնվազն 87 մարդ,- հաղորդում է Reuters-ը:
«Նման սարսափելի գործողություններն անթույլատրելի են և պետք է անմիջապես դադարեցվեն: Սիրիայում պատերազմող կողմերը պետք է հետևեն միջազգային հումանիտար իրավունքների պահպանմանը,- ասել է Պան Գի Մունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ խաղաղ բնակիչների միտումնավոր սպանությունը և քաղաքացիական թիրախներին հարվածելը ռազմական հանցագործություն է:
Հիշեցնենք, որ 2013 թ. հունվարի 15-ին Հալեպի համալսարանի տարածքում տեղի է ունեցել երկու պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 87 մարդ: Պաշտոնական Դամասկոսը և ընդդիմադիրները մեղադրում են միմյանց: Պայթյունների պատճառները չեն պարզվել:
ՄԱԿ տվյալների համաձայն՝ Սիրիայում զինված հակամարտության զոհերի թիվը անցում է 60 հազարից:










































