Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, ում ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ն, հայտարարել է, որ պատրաստվում է մնալ մադրիդյան ակումբում, տեղեկացնում է Sportsmole.co.uk-ը:
«Իմ պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ ավարտվում է 2017 թվականին, և ես մտադիր եմ մնալ «արքայական ակումբ»-ում:
Հուսով եմ, որ իմ վնասվածքը լուրջ չի լինի: Այն ինձ այդքան էլ չի անհանգստացնում: Աշխարհի ակումբային առաջնությունը միակ մրցաշարն է, որում ես հաղթանակ չեմ տոնել:
Հուսով եմ, որ թիմը կկարողանա նվաճել Աշխարհի ակումբային առաջնության գավաթը»,- հայտարարել է Ռամոսը:








































