Ամենաքիչը 8 սիրիացի փախստականներ զոհվել են և 4-ը վիրավոր են Հորդանանի հյուսիս-արևմուտքում Էր-Ռամիթ քաղաքի մոտ տեղակայված ճամբարում տեղի ունեցած հրդեհի հետևանքով,- հաղորդում է France Press-ը՝ հղում անելով փրկարարներին:
Հրդեհի պատճառ է դարձելէ նավթային տաքացուցիչի պայթյունը,- նշվում է հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ, Հորդանանում կա գրեթե 300 հազ. փախստական Սիրիայից, որտեղ արդեն գրեթե երկու տարի է, ինչ կատաղի հակամարտություն է ընթանում զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև:









































