Ջիմ Քերին ծնվել է 1962 թ. հունվարի 17-ին Կանադայի Նյումարքեթ քաղաքում: Ջիմը ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է: Նրանց ընտանիքը աղքատ է ապրել, երեխաները վաղ հասակից են ստիպված եղել գումար վաստակել: Ջիմը շատ է սիրել զվարճանալ՝ դեմքին տարբեր արտահայտություններ տալով:
Երբ Ջիմը 15 տարեկան է եղել, սկսել է ելույթ ունենալ «Յուկ-Յուկ» ակումբում, իսկ չորս տարի անց մեկնել է Լոս Անջելես, որտեղ սկսել է ելույթ ունենալ կատակերգական շոուներում: Նա նաև ժամանակ առ ժամանակ կինոյում հանդես է եկել փոքրիկ դերերով, բայց չի կարողացել ամբողջությամբ ցուցադրել իր տաղանդը:
Որպես կատակերգու դերասան՝ նա առաջին անգամ բացահայտվել է «Էյս Վենտուրա. տնային կենդանիների հետախուզում» 1994 թ. ֆիլմում: Ֆիլմի սցենարը ևս գրել է Ջիմը: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, և Ջիմ Քերին մի քանի ժամում հայտնի դարձել: Դրանից հետո նա նկարահանվել է ևս մի քանի ֆիլմերում, որոնք ավելի մեծ համբավ են բերել նրան:
Նա բազմաթիվ մրցանականեր է ստացել իր ֆիլմերի և գործունեության համար:








































