Saturday, 20 06 2026
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին

«Եթե չգնանք փոփոխության՝ ՀԱԿ-ից լոգոն էլ չի մնա»

Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի երեկվա նիստին սպասվում էր, որ քննարկման է դրվելու ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության` ՀԱԿ «առողջացման» առաջարկ փաթեթը և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին փոխելու առաջարկը, սակայն «Ժողովրդավարական հայրենիքե կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չներկայացավ Կոնգրեսի քաղխորհրդի նիստին: Երեկ այդ և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Պետրոս Մակեյանի հետ:

– Պարոն Մակեյան, մամուլում արդեն կարծիք կա, որ Դուք խուսափել եք ներկայանալ ՀԱԿ քաղխորհրդի երեկվա նիստին, քանի որ Ձեր իսկ կուսակցությունում կոնսենսուս չկա, և այն ավելի շատ ղեկավարվում է Լևոն Զուրաբյանի, քան Ձեր կողմից, նաև, որ Դուք արդեն հրաժարվել եք ՀԱԿ-ը բարեփոխելու ծրագրից:

– Ինձ իմացող մարդը երբեք նման հարց չէր տա: Էդ բանսարկու բաներին, խառնակիչ նյութերին ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս: Միայն մի բան ասեմ, որ մեր կուսակցությունում ընդունված փաստաթղթերն անցել են միաձայն, քաղխորհրդի անդամները բոլորը կողմ են քվեարկել, բացակայել են 4 հոգի քաղխորհրդի անդամներից, որոնցից երկուսը ղեկավարվում են Լևոն Զուրաբյանի կողմից:

– Ովքե՞ր են, եթե գաղտնիք չէ ղեկավարվում Լևոն Զուրաբյանի կողմից:

– Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գևորգյանը: Նրանք իրոք ղեկավարվում են Լևոն Զուրաբյանի կողմից, ինչը բավարար չեղավ կուսակցությունը վերցնելու համար:

– Իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ Դուք երեկ չմասնակցեցիք քաղխորհրդի նիստին:

– Հա, բայց ՀԱԿ-ում երեկ հարց չէին քննարկում, ՀԱԿ-ը քննարկելու օրակարգ չունի` ընտրություններին չի մասնակցում, իմաստը որն է: Ես մինչև մեր նախագիծը չհամաձայնեցնեմ մյուս կուսակցությունների հետ, էնտեղ անելիք չունեմ, գնամ որ ի՞նչ, ժամավաճառությա՞մբ զբաղվեմ: Բայց երեկվա իմ բացակայությունը հարգելի է եղել: Ես թաղման եմ մասնակցել, 4-ին նոր ազատվել եմ: Ընդ որում` Զուրաբյան Լևոնն էլ է սկզբի պահին էնտեղ եղել: Մեր կուսակցության քաղխորհրդի որոշումը մենք դեռ պետք է ներկայացնենք մեր գործընկեր կուսակցություններին, բանակցենք նրանց հետ, այնուհետև ներկայացնենք ՀԱԿ: Դա կտևի մի երկու շաբաթ: Էնտեղ մթնոլորտը ես լավ գիտեմ: Նախապես ուզում ենք մարդկանց հետ խոսել, հասկանալ տրամադրությունները, նոր ներկայացնել:

– Ի վերջո, իշխանափոխության խնդիր ՀԱԿ-ում դնո՞ւմ եք:

– Մենք դրել ենք ՀԱԿ-ի առողջացման, բարեփոխման, քաղաքական դաշտ վերադարձնելու, քաղաքական գործոն դարձնելու խնդիրը: Մնացածը դա մուտիլովկեք են, խառնակչություն է, որի մեջ մենք չկանք:

– Տեղեկություն կար, որ երեկ ՀԱԿ քաղխորհրդի նիստում դրվելու էր Լևոն Զուրաբյանի հրաժարականի պահանջը:

– Մեր առաջարկությունը անձերի հետ կապված չէ: Ավելի շատ խնդիրը դրված է այս ճգնաժամային ասեմ, քաոսային ասեմ, անկառավարելի վիճակից բերել նոր վիճակի, որ Կոնգրեսը դառնա քաղաքական գործոն: Երևի շատ բարդ բան եմ ասում, բայց մեր ուզածն էդ է: Մենք ուզում ենք նախ մեր փաստաթուղթը քննարկել ՀԱԿ մեր գործընկերների հետ, նոր հետո փոխանցել քաղխորհրդի քննարկմանը: Դրա համար երեկ չէինք կարող դա ներկայացնել և քննարկել: Այսօրվանից քննարկումներ ենք սկսում ՀԱԿ-ի մեր գործընկեր քաղաքական միավորների հետ: 10-12 քաղաքական միավոր է մնացել ՀԱԿ-ում, հերթականությամբ կփորձենք ժամանակի մեջ տեղավորվենք: Միգուցե իրենց կողմից էլ առաջարկություններ կլինեն: Այդ ֆորմատով ենք աշխատելու:

– Պարոն Մակեյան, արդեն իսկ ՀԱԿ-ից որոշակի արձագանքներ կան ՀԱԿ-ի ճգնաժամի ու ՀԱԿ-ի երիտասարդների առթիվ Ձեր հայտարարությունների հետ կապված, ասում են ճգնաժամը ձեզ մոտ է…

– …Եթե մի քաղաքական ուժ, որը երկու տարի առաջ հարյուր հազարավոր միտինգ էր անում ու պարտադրում էր իշխանությանն իր ուզածը, իսկ այսօր 7 տոկոսի շեմը հազիվ հաղթահարել է ու նախագահական ընտրությանը դիտորդի կարգավիճակով է, էդ ճգնաժամ չի՞: Ուրիշ ի՞նչ պետք է լինի, որ ճգնաժամ լինի: Նախ պետք է այսօրվա իրավիճակը ճիշտ գնահատվի, թե ինչու հասանք էս վիճակին:

– Ի՞նչ արդյունք եք ակնկալում ՀԱԿ կուսակցությունների հետ առանձին հանդիպումներից:

– Չեմ կարող ասել, դա կախված կլինի իրենց տեսակետներից:

– Ի վերջո, կարծում եք, Ձեր առաջարկն ինչ-որ բան կարո՞ղ է փոխել ՀԱԿ-ում:

– Եթե մենք չգնանք այդ փոփոխությանը, և ՀԱԿ-ը դա անտեսի, իրավիճակը ճիշտ չգնահատի, մոտ ժամանակներս ՀԱԿ-ը ոչ միայն որպես գործոն, որն այլևս գոյություն չունի դժբախտաբար, այլև լոգոն էլ չի լինի:

– Իսկ Դուք Լևոն Զուրաբյանի հրաժարականը պահանջո՞ւմ եք, թե՞ ոչ:

– Թույլ տվեք դեռ որևէ բան չգաղտնազերծել:

– Պատրաստվո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ առանձին քննարկել Ձեր առաջարկները:

– Խնդիր չունեմ ես: Իհարկե, կցանկանայի, եթե ինքը կամենա, որովհետև դա իմ որոշելու խնդիրը չի:

– Իրեն առաջարկե՞լ եք նման բան:

– Ես ժամանակին՝ ԱԺ ընտրություններից հետո, մայիսի 19-ին նամակ եմ գրել Լևոն Տեր-Պետրոսյանին և իմ ու կուսակցության մտահոգություններն եմ արտահայտել մի քանի հարցերի շուրջ, բայց, ցավոք սրտի, եղել է բանավոր պարզաբանում Կոնգրեսի աշխատակիցների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում