Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հաստատել է Ադրբեջանի հետ մի շարք միջկառավարական համաձայնագրեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Մասնավորապես, Գյուլը ստորագրել է օրենք «երկու երկրների կառավարությունների միջև Անդրանատոլիական գազատար համակարգին վերաբերող համաձայնագրի» հաստատման մասին: Ստորագրվել է նաև հավելում դրան՝ գազատար համակարգի վերաբերյալ Թուրքիայի կառավարության և The Trans Anatolian Gas Pipeline Company B.V.-ի հետ համաձայնագրի մասին:
Բացի այդ, Աբդուլլա Գյուլի կողմից հաստատվել են մի շարք այլ համաձայնագրեր՝ ներդրումների փոխադարձ խթանման և պաշտպանության, ինչպես նաև պետական ծառայողների վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ:










































