Անկարան և Թեհրանն աջակցում են Իրաքի կայունությանը: TRT Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին Թեհրանում իր իրանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ կողմերը նաև ամեն կերպ կաջակցեն Իրաքի տնտեսության աճին:
Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սիրիական ճգնաժամը և և ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) դեմ պայքարի մեթոդները:
«Կողմերի միջև հակասություններ կան սիրիական ճգնաժամի կարգավորման հետ կապված, բայց դա չի խանգարի ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարի ուժեղացմանը»,- ասել է նա:






































