ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կշարունակեն տվյալներ փոխանակել Սիրայում քիմիական զենքի վերաբերյալ,- հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք մի շարք երկրների հետ փոխնակում ենք տեղեկություններ և հետևում ենք զենքի պահեստներին Սիրիայում: Բնական է, անցած տարի մենք այդ հարցը քննարկել ենք Ռուսաստանի և այլ երկների հետ ու կշարունակենք այսուհետ ևս: Բայց ես հետախուզական տեղեկությունների դետալներ չեմ մանրամասնի,- ասել է նա ճեպազրուցյի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Հոմսում ընդդիմության դեմ անհայտ թունավոր գազի կիրառման մասին հայտնել էին Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքնքների մոնիթորինգի սիրիական կենտրոնից: Սպիտակ տունը հայտարարել էր, որ տեղեկություններ չունի, թե Հոմսում քիմիական զենք է կիրառվել:










































