Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Anonymous-ի ցանցահենները հարձակվել են Մեքսիկայի պաշտպանության նախարարության կայքի վրա

Anonymous ցանցահենային խմբավորումը հարձակվել է Մեքսիկայի պաշտպանության նախարարության ինտերնետ-կայքի վրա ու «որոշակի տեղեկություն» գողացել: Այս մասին հայտնել են ցանցահենները՝ Twitter սոցցանցի էլեկտրոնային էջերից մեկում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հարձակման հետևանքով Մեքսիկայի պաշտպանության նախարարության կայքը մեկ ժամ անհասանելի է եղել, ներկայում ևս այն թերություններ ունի` փոխանցում է ITAR-TASS-ը:

Վեբ-կայքի վրա հարձակումից հետո Anonymous-ը լատինաամերիկյան երկրի կառավարությանը քննադատող ուղերձ է թողել` հավելելով, որ շուտով կհրապարակի ձեռք բերած ամբողջ տեղեկությունը:

Մեքսիկայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն առայժմ զերծ են մնացել մեկնաբանությունից: ITAR-TASS-ի թղթակցին նախարարությունից ասել են. «Ներկայումս ֆունկցիոները տեղում չէ, որն իրավասու է պատասխանել մամուլի հարցերին»:

Twitter-ում թողած հաղորդագրության մեջ Anonymous-ը զգուշացրել է, որ մտադիր է շարունակել հարձակումները Մեքսիկայի կառավարության պաշտոնական կայքերի վրա: Մասնավորապես, խմբավորումը պատրաստվում է հասնել ՆԳՆ և ռազմածովային նավատորմի կայքերին:

Anonymous խմբավորումը ճանաչվել է 2010-ին, երբ խմբի անդամները մի շարք հարձակումներ էին գործում այն ընկերությունների և կազմակերպությունների կայքերի վրա, որոնք խոչընդոտում էին WikiLeaks-ի գործունեությանը:

Anonymous-ը հիմնականում քաղաքական նպատակներ է հետապնդում՝ հանդես գալով հօգուտ տեղեկատվության տարածման ազատության և համացանցում խոսքի ազատության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում