ՊՆ-ում նախորդ օրը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստի ժամանակ աչքի է ընկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա՝ առավել քան անտրամադիր է եղել և մյուս պաշտոնյաների հետ գրեթե չի շփվել:
Բավական սառն է եղել նաև Ս. Սարգսյանի վերաբերմունքը վարչապետի նկատմամբ, նրանք գրեթե խոսք չեն փոխանակել: Ենթադրվում է, որ Տ. Սարգսյանը նեղսրտած է այն փաստից, որ իրեն այդպես էլ չեն ընդգրկել Ս. Սարգսյանի նախընտրական շտաբում պետի տեղակալի մակարդակով: Ու նա մտավախություն ունի, որ առաջիկայում հրաժեշտ է տալու պաշտոնին:










































