Friday, 12 06 2026
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին

Առաջին նախագահը հաջողություն է մաղթում պայքարը շարունակողներին. մամուլ

Երեկ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթում տպագրված, Արցախյան պատերազմի «Սասուն» ջոկատի հրամանատար, 2008-2011 թթ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հոդվածին, որտեղ Միքայելյանը մի շարք գնահատականներ էր տվել Կոնգրեսի վերջին մեկ տարվա գործունեությանը և բարձրացրել հետևյալ հարցերը. «Ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, որ այսպես միանգամից բոլորը հոգնեցին պայքարից… Այսօր, երբ հրապարակն է դատարկվում, այլևս վտանգված չե՞ն Հայոց պետականությունն ու մեր հաղթանակը: Ի՞նչ պատասխան ենք տալու մարտի 1-ի զոհերի հարազատներին և ընդհանրապես մեր բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու ժողովրդին: Սա՞ է պայքարի վերջը, սրա համար են զոհվել տղաները»: Ի պատասխան, երեկ հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետևյալ հարցազրույցը.

Պարոն նախագահ, ինչպե՞ս կմեկնաբանեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում Սասուն Միքայելյանի հրապարակած հոդվածը:

– Ես այնքան բարձր եմ գնահատում Սասուն Միքայելյանի հսկայական վաստակը Հայաստանի անկախության վերականգնման և Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նրա հոդվածը:

Բայց չէ՞ որ ձեր հասցեին լուրջ կշտամբանքներ են արտահայտված նրա կողմից:

– Հարկի, թե անհարկի, միևնույն է, այդ կշտամբանքներն ամենևին չեն փոխի իմ գնահատանքն ու ամենահարգալից վերաբերմունքը մեր ազգի հերոսներից մեկի նկատմամբ:

Արդյոք դա չի՞ դիտվի, որպես խուսափում պատասխանից, մասնավորապես, այն հարցի վերաբերյալ, որ նախագահի թեկնածու չառաջադրվելով, դուք փաստորեն, հրաժարվել եք իշխանության դեմ պայքարից:

– Եթե իշխանության դեմ պայքարը առաջադրվելու կամ չառաջադրվելու մեջ է, ապա պետք է ընդունել, որ Հայաստանում այդ առումով ամենաշատը պայքարել են Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը և Արտաշես Գեղամյանը, որոնցից յուրաքանչյուրը, եթե չեմ սխալվում, արդեն երեք-չորս անգամ է առաջադրվել:

Այնուամենայնիվ մի ցավոտ հարց էլ կա, որը ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլ նաև ուրիշներին է հուզում. եթե չէիք առաջադրվելու, ապա ինչո՞ւ մեկերկու տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ չբերեցիք:

– Այդ առթիվ գուցե տեղին է հրապարակայնացնել Վանո Սիրադեղյանի հետ կապված մի ուսանելի դրվագ: ՀՀՇ վարչության նիստերից մեկում ընթացող քննարկման ժամանակ Վազգեն Մանուկյանը, չդիմանալով Վանոյի լուրջ փաստարկներին, հունից դուրս եկավ ու գոռաց. – «Վանո, ո՞նց ես հետս վիճում, չէ՞ որ ես եմ քեզ քաղաքական գործիչ դարձրել»: – «Բա ինչի՞ Խաչիկ Ստամբոլցյանին չկարացար դարձնել», – վայրկենապես հակադարձեց Վանոն, ինչից Վազգենը պարզապես գունատվեց ու պապանձվեց: Առակս ցուցանէ, որ ընդդիմության դաշտում ոչ ոք ոչ ոքի չի կարող քաղաքական գործիչ կամ առաջնորդ դարձնել, քաղաքական գործիչ կամ առաջնորդ դառնում են, այլ ոչ թե՝ դարձնում:

Գիտեմ, որ չեք ուզում շարունակել, բայց մի հարց էլ, ու վերջ, ինչպե՞ս եք վերաբերվում ոչ միայն Սասուն Միքայելյանի, այլև՝ Նիկոլի, Արամ Սարգսյանի և մյուսների այն հավաստիացումներին, որ միևնույն է, Լևոնով թե առանց Լևոնի, իրենք շարունակելու են պայքարը ավազակապետության դեմ:

– Բնականաբար, գոհունակությամբ և հաջողության մաղթանքներով, ցանկանալով, սակայն, որ նրանք օր առաջ խոսքից անցնեն գործի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում