Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը, չորեքշաբթի կոչ է արել երկրի նախագահ Ուգո Չավեսին անձամբ դիմել վենեսուելացի ժողովրդին և բացատրել, թե իր բացակայության պայմաններում ինչ է կատարվում երկրում: Այս մասին հատնում է RIA Novosti-ն:
«Ես կոչ եմ անում Չավեսին հայտնվել, դիմել Վենեսուելային և պատմել, թե ինչ է տեղի ունենում այս կառավարության հետ, քանի որ ներկայումս Վենեսուելայում անիշխանություն է»,-ասել է Կապրիլեսը:
Ընդդիմադիր նահանգապետի խոսքերով՝ եթե Չավեսը կարողանում է հրամաններ ստորագրել և նոր արտգործնախարար նշանակել(երեկ երկրի արտգործնախարար է դարձել Էլիաս Խաուան), նշանակում է, որ նա կարող էնաև դիմել վենեսուելացի ժողորդին: Դա անհրաժեշտ է հանգստացնելու համարքաղաքացիներին և հենց Չավեսի կողմնակիցներին, որոնք մտահոգված են պետության ղեկավարի տևական լռությունից:
Չավեսը դեկտեմբերի սկզբից օնկոլոգիական հիվանդության բուժման նպատակով գտնվում է Կուբայում:Չավեսի Twitter-ի միկրոբլոգն անջատված է անցած տարվա նոյեմբերից, ինչի հետևանքով նրա 3.9 մլն ընթերցողները զրկվել են կոմանդանտեի մասին նորություններից:






































