Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

«Ս.Սարգսյանը հայտարարել էր, որ գիտի այդ քայլերի գինը` ժամանակն է այն վճարելու»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը


– Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյը Հայաստան կատարած այցի ընթացքում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի միջնորդությանը` հայտարարեց. «Շվեյցարիայի միջնորդությունն ավարտվել է 2009թ. հոկտեմբերի 10-ին` ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմամբ: Այնուամենայնիվ, Շվեյցարիան ցանկանում է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի, և մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչը կքաջալերի կողմերին»: Պարոն Կարապետյան, ռեալ հնարավորություններ տեսնո՞ւմ եք պրոցեսի վերակենդանացման համար:


– Առիթներ ունեցել եմ նշելու, որ նախաձեռնելով գործընթացը` ՀՀ իշխանությունները թույլ են տվել բազմաթիվ սխալներ: Մենք` ՀԱԿ ներկայացուցիչներս, անձամբ ես, բազմիցս նշել ենք, որ գործընթացի հենց սկզբից Թուրքիան առաջ էր քաշում նախապայմաններ, որոնք չտեսնելու էին տալիս Ս.Սարգսյանն ու Է.Նալբանդյանը: Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո միայն` ՀՀ պաշտոնյաները սկսեցին խոստովանել այդ նախապայմանների առկայության մասին: Մենք նաև պնդում էինք, որ այս Արձանագրությունները ոչ միայն կյանքի չեն կոչվելու, սահմանները չեն բացվելու, այլև վատթարանալու են հայ-թուրքական հարաբերությունները, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Հարաբերությունների նման ցածր մակարդակ, որ կա այսօր, երբեք չի եղել, և դրա պատասխանատուն այսօրվա իշխանություններն են: Ս.Սարգսյանը հայտարարել էր, որ գիտի այս քայլերի գինը, և կարծում եմ` ժամանակն է այն վճարելու: Սա պատմական սխալ էր, և այդ սխալի հետևանքները դեռ երկար են զգացնել տալու: Ինչ վերաբերում է գործընթացի հեռանկարին, ապա ամենացավալին այն է, որ դա Հայաստանից կախված չէ, և մենք մնացել ենք սպասողի դերում:


– Հայաստանը չպետք է վհատվի, եթե ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահը կրկին չարտասանի «ցեղասպանություն» բառը, երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը. «Մեր ցանկությունը միշտ եղել և մնում է այն, որպեսզի ԱՄՆ նախագահը ամենամյա իր ուղերձում շատ հստակ գնահատականներ տա և, իհարկե, արտաբերի «ցեղասպանություն» բառը»: Պարոն Կարապետյան, ամեն տարի ապրիլի 24-ից առաջ նույն հայտարարությունները, նույն մեկնաբանությունները, ի վերջո, ի՞նչ նպատակով են հրապարակ նետվում և խոշոր հաշվով` ո՞վ և ի՞նչ է շահում այս ամենից:


– Հայ-թուրքական գործընթացը, փաստորեն, դադարեցրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Այսօր դա փաստ է, ինչպես նաև այն, որ վերջին տարում որևէ երկիր չի ճանաչել Ցեղասպանությունը: Սա հետևանք է հայ-թուրքական «հաշտեցման գործընթացի», և հենց Ս.Սարգսյանի քաղաքականության հետևանքով է ստեղծվել նման իրավիճակ: Այսօր չկա և որևէ նախադրյալ, որ ԱՄՆ նախագահը կարտաբերի «ցեղասպանություն» բառը, և նման ուղերձով Ս.Սարգսյանը պարզապես հայ հասարակությանը նախապատրաստում է այս իրողությանը:


– Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորմանը. «Հայաստանի հետ երկխոսության մեջ մտնելը մեր կողմից հետապնդում էր երեք նպատակ. սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Թուրքիա-Հայաստան ուղղակի ու անուղղակի կապերի հաստատում: Սակայն Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար չի կարող կորցնել Ադրբեջանին: Մենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու իմ հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին հայտնել ենք 1-2 շրջան Ադրբեջանին վերադարձնելու մեր ցանկության մասին: Ադրբեջանին գոհացնելու համար Հայաստանը կարող է նրան զիջել Ֆիզուլու և Աղդամի շրջանները: Այդպիսի իրավիճակում Ադրբեջանն էլ պատրաստ կլինի սահմանի բացմանը: Սակայն Հայաստանը դա մերժեց»: Ինչպե՞ս եք մեկնաբանում պաշտոնական Անկարայից դարձյալ նման ակնարկների մեկնարկը:


– Ապրիլի 24-ին ընդառաջ մշտապես Թուրքիան մեղմացրել է իր հռետորաբանությունը Հայաստանին վերաբերող հարցերում և փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը առ այն, որ իբրև Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկություն կա: Մեր հասարակությունը վաղուց արդեն հասկացել է, թե որն է Թուրքիայի իրական նպատակը և չունի որևէ պատրանք այս հարցում: Իրականում Թուրքիան և Ադրբեջանը ամենակոշտ քայլերով պաշտպանում են իրենց ազգային շահը և տրամադրված են որքան հնարավոր է շատ զիջումներ պոկել Հայաստանից: ՀՀ արտաքին քաղաքականության ապիկար քայլերը բերեցին այնպիսի իրավիճակի, որ Հայաստանը չունի որևէ ռազմավարություն մեզ համար կարևորագույն, ռազմավարական նշանակության հիմնահարցերի կարգավորման գործընթացներում: Այսօր որևէ մեկը չի կարող խոսել, թե ինչ է պատրաստվում անել Հայաստանը, ինչ նպատակներ ունի և ինչպիսի քայլեր պետք է գործադրվեն ստեղծված փակուղուց դուրս գալու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հրապարակված «ԼՂ հարակից Ադրբեջանի օկուպացված տարածքներում» զեկույցի հրապարակումը և ՀՀ ԱԳՆ դրան համարժեք գնահատական տալու անկարողությունը ցույց տվեցին ՀՀ իշխանությունների կատարյալ սնանկությունը:


– Հայաստանը և Ադրբեջանը, նախքան Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը, պետք է լուծեն թռիչքների անվտանգության հարցերը, պետք է միասին քննարկեն այդ հարցերը, օրերս նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան. «Մենք կարծում ենք, որ մանրամասները կարող են քննարկվել… Մենք կարծում ենք, որ անընդունելի է քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացումը: ԱՄՆ-ն ընդհանրապես քննադատում է ուժի կիրառումը, ինչը վերաբերում է նաև շփման գծում գրանցվող բախումներին»: Ադրբեջանի և միջազգային հանրության բացասական վերաբերմունքն այս ուղղությաբ ինչպե՞ս կարելի է մեղմել:


– Ադրբեջանցիների վերաբերմունքի մեղմացման խնդիր չկա, և ես ակնկալում եմ, որ հայկական կողմը կլինի խոսքի տերը, և առաջին չվերթը տեղի կունենա մայիսի 9-ին, ինչպես և խոստացված էր:


– ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վիեննայում մարտի 23-24-ը հրապարակեցին ԼՂ հարակից շրջաններում իրականացված դաշտային դիտարկման զեկույցի ամփոփումը: Բաքվից հնչող դրական արձագանքների համեմատությամբ, պաշտոնական Երևանը` ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տ.Բալայանի մակարդակով հայտարարեց. «Ակնկալում ենք նաև, որ ՄԽ համանախագահները հնարավորինս կարճ ժամկետներում կայցելեն ԼՂ Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արևելյան մաս, ինչպես նաև Շահումյանի շրջան և համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին»: Ինչպե՞ս եք գնահատում զեկույցի շուրջ Բաքվի և Երևանի գնահատականների տարբերությունը:


– ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական անգամ փաստեցին տարածքների օկուպացման փաստը, իսկ Հայաստանը չարձագանքեց այս վտանգավոր ձևակերպանը: Ցանկանում եմ հիշեցնել, որ ՀՀ ԱԳՆ-ն պնդում էր, որ օկուպացված տարածքներ նշելիս համանախագահները ի նկատի ունեին Ադրբեջանի կողմից զավթած ԼՂ շրջանները: Հիմա, երբ ամեն բան շատ հստակ է նշված, ինչպես նաև ընդգծված է, որ միջնորդները անընդունելի են համարում ստատուս քվոյի պահպանումը, ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես նաև պաշտոնական Ստեփանակերտը չպետք է անարձագանք թողնեին նման վերաբերմունքը: Հիմա այնպես է ստացվում, որ մենք կողմ ենք այս և այլ` մեզ համար անընդունելի ձևակերպումներին: Օրերս ՀՀԿ մամլո խոսնակն էլ արձագանքեց Ադրբեջանի մեկնաբանություններին Զեկույցի վերաբերյալ` ձեռնպահ մնալով նշել ՀՀԿ դիրքորոշումը: Ի՞նչն էր խանգարում նրան քննադատել Զեկույցը, գնահատական տալ դրա անընդունելի ձևակերպումներին: Եթե չի քննադատում, նշանակում է, որ ՀՀ իշխող կուսակցությունը դրական է վերաբերվում այս Զեկույցին, ինչն ավելի քան մտահոգիչ է: Ավելացնեմ նաև, որ Զեկույցում առանձնացված չէին Լաչինի և Քելբաջարի կարգավիճակները` դրանք հավասարեցվել էին մնացած հինգ շրջանների հետ, ինչը երբեք չի եղել որևէ միջազգային փաստաթղթում: Եվ սա այն պարագայում, որ համանախագահներին և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին իրենց առաքելության ընթացքում ուղեկցում էին ԼՂՀ ներկայացուցիչները: Այսօր օրախնդիր է հասնել նրան, որ առաքելությունը շարունակվի նաև Ադրբեջանի զավթած հողերում, և Հայաստանը իր բոլոր շփումների ընթացքում պետք է բարձրաձայնի դրա անհրաժեշտությունը` պնդելով հստակ ժամկետներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում