Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ ինքը հավատարիմ կմնա միասեռ ամուսնությունների և միասեռականների կողմից երեխայի որդեգրման թույլտվության վերաբերյալ իր նախընտրական խոստմանը, սակայն նա բացառել է այս հարցի շուրջ ազգային հանրաքվեի անցկացումը:
Օլանդը նշել է, որ գիտի, թե ինչ նուրբ հարց է սա, սակայն նրա խոսքերով՝ այս օրինագծի ճակատագիրը խորհրդարանի ձեռքերում է, քանի որ այդ կապակցությամբ հանրաքվե չի լինելու:
Միասեռ ամուսնությունների դեմ ընդունած օրենքի դեմ բողոքելու նպատակով Ֆրանսիայի փողոցներ է դուրս եկել 340 հազար մարդ:





































