Monday, 08 06 2026
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում

Իսպանիայի առաջնություն. Մոուրինյոյի ռեկորդն ընդհատվեց, «Բարսա»-ն առաջ է պոկվում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում ընթացող «Սպորտինգ»-ին և չկարողացավ հաղթել: «Արքայական» ակումբը ոչ միայն չհաղթեց, այլև սենսացիոն պարտություն կրեց, որը զրոյացրեց Մոուրինյոյի 150 խաղից բաղկացած անպարտելի սերիան սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումներում: Վերջին անգամ The Special One-ը սեփական հարկի տակ պարտվել էր 2002 թվականի փետրվարի 23-ին. նրա գլխավորած «Պորտու»-ն 2:3 հաշվով զիջեց «Բեյրա-Մար»-ին:

Ամբողջ հանդիպումն անցավ մադրիդցիների բացահայտ առավելությամբ: Նրանք երկու անգամ գրավեցին հյուրերի դարպասը, սակայն խաղի մեկնարկում, Կառվալիոյի գոլից առաջ նրան փոխանցում կատարած, Ռաուլ Ալբիոլը գնդակը բաց էր թողել եզրային գծից, և եզրային մրցավարն արդեն բաձրացրել էր դրոշակը: Իսկ «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հանդիպման լավագույն խաղացող Խուան Պաբլոյի պաշտպանած դարպասը գրավեց մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո:

Ինչպես խաղից հետո նշեց Մոուրինյոն, «Ռեալ»-ը նվազագույնը 6 անգամ պետք է գրավեր մրցակցի դարպասը, սակայն այդ երեկո ոչ միայն մադրիդցիների բախտը չէր բերում, այլև «Սպորտինգ»-ի դարպասապահ Խուան Պաբլոն էր հրաշքներ գործում, ով միանշանակ անցկացրեց իր կարիերայի լավագույն հանդիպումը:

«Սպորտինգ»-ը ոչ մի ջանք չէր խնայում, ամբողջ թիմով պաշտպանվում էր և առանձնապես չէր ձգտում հաջողության հասնել, սակայն նրա սակավաթիվ հակագրոհներից մեկը, 79-րդ րոպեին ավարտվեց Կասիլիասի դարպասի գրավումով: Նաչո Նովոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Միգել Դե Լա Կուեվասը:

Հանդիպման վերջին 15 րոպեներին` ներառյալ մրցավարի ավելցրած 4 րոպեն, Մոուրինյոյի սաներն ամբողջ կազմով նետվել էին մրցակցի տուգանային հրապարակ: Խաղի վերջնամասում այնտեղ տեսանք նաև Իկեր Կասիլիասին, և վերջին քառորդ ժամում մադրիդցիներին հաջողվեց ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ, քան անցած 1.5 ժամում: Սակայն ինչպես նշեցի այդ երեկո Խուան Պաբլոն, իր կարիերայի լավագույն հանդիպումն անցկացրեց. որոշ դեպքերում, երբ թվում էր` անգամ հրաշքը չէր փրկի`բաց թողած գոլից, Պաբլոն այնուամենայնիվ փրկում էր և այդպես էլ ոչ մի գոլ բաց չթողեց:

Մանոլո Պրեսիադոյի սաները ոչ միայն զրոյացրեցին Մոուրինյոյի սեփական հարկի տակ ռեկորդային150 հանդիպումներից բաղկացած անպարտելի սերիան, այլև «Բարսելոնա»-ին թույլ տվեցին մեծացնել առավելությունը չեմպիոնության համար միակ մրցակցից:

«Բարսելոնա»-ն խաղադաշտ դուրս եկավ` իմանալով մրցակցի պարտության մասին, ինչն ըստ ամենայնի իր ազդեցությունը թողեց հանդիպման վրա: «Վիլյառեալ»-ն այն բացառիկ թիմերից է, որն ի վիճակի է փոքրիշատե հավասար խաղալ կատալոնացիների հետ:

Եթե հաշվի առնենք, որ Գվարդիոլայի սաներն իրենց ամենավատ խաղերն անց են կացնում հավաքականների հանդիպումներից հետո, և մի քանի օրից շատ կարևոր խաղ ունեն «Շախտյոր»-ի հետ` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, ապա իմանալով նաև «Ռեալ»-ի պարտության մասին, տպավորություն կար, որ «կապտանռնագույններ»-ն ամենևին էլ դեմ չեն մեկ միավորին: Իսկ մրցակցի համար միշտ էլ պատվաբեր է «Բարսելոնա»-ի հետ ոչ-ոքի խաղալը:

Ամբողջ հանդիպումը հենց այդ տրամաբանությամբ էլ ընթացավ: Կատալոնացիները շատ էին տիրում գնդակին, բայց նրանց գործողություններում բացակայում էր սրությունը: «Վիլյառեալ»-ի հակագրոհներին պակասում էր եզրափակիչ դիպուկ հարվածը: Խաղի ընթացքից ելնելով` անարդյունավետ ոչ-ոքին միանգամայն տրամաբանական էր, սակայն ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, որոշիչ դեր խաղաց ստանդարտ դիրքը:

67-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո տանտերերի պաշտպանները սեփական տուգանային հրապարակում հսկողությունից դուրս էին թողել Պիկեին, ով հասցրեց կրցքով կասեցնել գնդակն ու հուժկու հարվածով գրավել Լոպեսի դարպասը: Վերջին 25 րոպեներում խաղի պատկերն առանձնապես չփոփոխվեց և նոր գոլեր չգրանցվեցին: «Բարսելոնա»-ն հաղթանակ տոնեց և մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռեալ»-ին արդեն գերազանցում է 8 միավորով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում