Քինգսքլիֆ քաղաքի ոստիկանության պետ Մարկ Գարները հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ իր աշխատավայրում սեքսով է զբաղվել մի մարմնավաճառի հետ: Ինչպես տեղեկացնում է The Daily Telegraph-ը, ոստիկանը կնոջը իբր թե հարցման էր բերել, սակայն իրականում նրա հետ սեքսով է զբաղվել: Ընդ որում՝ Գարները սեքսուալ խաղ էր կազմակերպել. մարմնավաճառին էր տվել իր էլեկտրաշոկային ատրճանակը և ստիպել նրան սեքսի ժամանակ սպառնալ իրեն: Դեպքի մասին հայտնի էր դարձել Ավստրալիայի ոստիկանության մասնագիտական ստանդարտների ստուգման ծառայության կողմից անցկացված հետաքննության արդյունքում: Որպես ապացույց՝ քննիչները ներկայացրել էին մարմնավաճառի հեռախոսում հայտնաբերված մերկ Գարների լուսանկարները և նրանց սեքսուալ խաղի տեսանյութերը: Ինչպես պարզվում է, այդ կինը նույնպես հոգեթերապևտի հիվանդ է: Գարներին մեղադրանք է առաջադրվել: Սակայն դատական առաջին նիստին ոստիկանության պետը չէր ներկայացել:










































