Բրիտանական MTV հեռուստաալիքով The Valley-ի գովազդային տեսահոլովակն ավելի շատ սանձարձակ խնջույքի է նման, սակայն քանի դեռ պաշտոնական արգելք չի եղել, ահա թե ինչպիսի թեժ տեսանյութ է գնում ցերեկվա ժամերին. Տուն-2, Արձակուրդ Մեքսիկայում, և ուրիշները հանգստանում են:
The Valley շոուի իմաստն այն է, որ հավաքված մասնակիցները երազում են աստղ դառնալ: Նրանց տեղափոխում են մի ճոխ առանձնատուն և փորձում են այլասերել: Նրանք պետք է ուժեղ գտնվեն և փորձեն չշեղվել ուղուց, այսինքն՝ մարդկանց մեջ դուրս գալ և աստղ դառնալ:
Ամենանպատակաուղղվածները կհաղթեն, իսկ նրանք, ովքեր ոչինչ չեն անի, դուրս կգան շոուից:
Տեսահոլովակի վերջին արտահայտությունն այսպես է հնչում. «Ինչքան շատ են նրանք ուրախանում, այնքան ցավոտ կլինի նրանց վայրէջքը»:









































