Գերմանական «Վերդեր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել ութ երկրպագուի արգելել ներկա լինել առաջիկա՝ «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Die Welt-ը:
Խնդիրն այն է, որ այս ութ երկրպագուները ծայրահեղականներ են, որոնք շատ անգամներ իրենց հետ մարզադաշտ են բերել ռասիստական գրություններով պաստառներ: Նրանց ղեկավարին արդեն իսկ արգելված է որևէ մարզադաշտ այցելել:
«Մեր գլխավոր նպատակներից է հեռու մնալ ռասիստական խտրականություններից»,- ասել է «Վերդեր»-ի նախագահը:







































