Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ինչու ընդդիմությունը չմիավորվեց. Արմեն Ռուստամյանի փաստարկները

«ԱԺ ընտրություններում պարզ դարձավ, որ իրական զանգվածն այնքան է պակասել, որ ազդեցություն չունի ընտրական գործընթացի վրա, իսկ ոչ իրական զանգվածը՝ վարչական ռեսուրսների և այլնի տեսքով, ավելացել է: Եվ մասնակցել նախագահական ընտրությանը մի քանի տոկոս ավելացնելու համար, իմաստ չունի: Եթե պայքարի ընթացքում մեկ հոգի է հաղթում, ու դա դու չես, ուրեմն քո տոկոսները ոչ ոքի չեն հետաքրքրում: Ժողովուրդը դրան չի սպասում, այլ` փոփոխությունների»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ միշտ էլ կային բացասական երևույթներ, բայց այն չափով չէին, ինչ որ այս անգամ. «Այսօր ընտրակաշառք վերցնող և բաժանող հատվածը սերտորեն համագործակցում են»: Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենք փորձում էին ԱԺ ընտրությունները վերահսկել տեղամասերում, բայց պարզվեց, որ տեղամասերից դուրս են հիմնական կեղծիքները: Ժողովրդին մեղադրել չի կարելի, քանի որ նա, ըստ Ռուստամյանի, չքավոր է, և 10 հազար դրամը նրա համար լուրջ թիվ է:

Անհրաժեշտ էր ընդդիմադիր դաշտի միավորումներ, որը տեղի չունեցավ: ՀՅԴ-ն, ըստ այդ կուսակցության ներկայացուցչի, կարևորում էր իր ներկայացրած 7 կետանոց օրակարգի կատարումը` առանց տարբերություն դնելու, թե ով կիրականացնի այն` ՀՀ նախագահը թե ընդդիմությունը. «Կարևորը 7 կետերն էին, որոնց շուրջ համաձայնությունից հետո նոր միայն կլիներ միասնական թեկնածուի հարցը»: Արմեն Ռուստամյանն այդպես է բացատել իրենց ներկայացրած օրակարգը նաև ՀՀ նախագահի հետ քննարկելը և հավելել. «Մենք ասել ենք դեռ նոյեմբերի 8-ին, որ հանդիպելու ենք ոչ միայն ընդդիմադիր, այլև կոալիցիոն ուժերին: Շատ լավ կլինի, որ Սերժ Սարգսյանն ասի` այդ 7 կետերը ընդունում եմ, ճանապարհային քարտեզ մշակի, թե երբ է կատարելու: Եթե ես իսկապես անկեղծ եմ խնդիրները կարգավորելու ուղղությամբ, ուրեմն ինչ տարբերություն, թե ով կլուծի»:

Միասնական թեկնածուի ճիշտ ընթացքը, ըստ Արմեն Ռուստամյանի, միասնական օրակարգով հանդես գալն էր: Այդ փուլն ընդդիմությունը չանցավ: Պարզվեց, որ ամեն մեկն ուզում է գնալ իր ճանապարհով: «Մենք արեցինք ամեն ինչ, որ միասնական թեկնածու ունենանք»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Իշխանության կազմակերպած ընտրություններին էլ պատկերավոր բացատրություն է տվել. «Սա նշանակում է վազքուղի դուրս գալ, բայց մեկը գա մոտոցիկլետով: Դու նարդի ես խաղում, և խաղում ես «իքի բիր», դիմացինը` միշտ «դու շեշ»: Գրոսմայստերը մեկ շախմատային քայլ է անում, դիմացինը` 3»: Հենց սրանով էլ Արմեն Ռուստամյանը բացատրել է ընտրություններին իրենց չմասնակցելը և հավելել. «Մեղադրել անհավասար պայքարին չմասնակցելու հարցում, դա նույնն է, թե մղել լեգիտիմացնելու այդ անարդար գործընթացը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում