Արյունահեղության դադարեցման համար Քաթարն արաբական երկրներին կրկին կոչ է անում Սիրիա զորք ուղարկել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Քաթարի վարչապետ Շեյխ Համադ բին Ջասիմ Ալ-Թանին:
Նա ընդգծել է, որ Սիրիայի ներկայիս կառավարության հետ ընդդիմության բանակցությունների ձախողման դեպքում Քաթարը Սիրիա զորք կմտցնի:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Քաթարը ծրագրում է սիրիական ընդդիմության ֆինանսավորման մեծացում:










































