Իրանում նավթի արդյունահանումը 2013 թվականին կընկնի օրական 430 հազար բարելով՝ հասնելով 2.55 միլիոն բարելի: Ըստ Trend գործակալության՝ նման կանխատեսում են արել ամերիկյան JP Morgan բանկի վերլուծաբանները: Նրանք ակնկալում են, որ նավթի արդյունահանումն Իրանում 2014-ին կպահպանվի նույն մակարդակի վրա:
BP-ի տվյալներով՝ 2012-ի սկզբի դրությամբ Իրանում նավթի ճշտված ծավալները կազմել են 151.2 միլիարդ բարել՝ այսինքն՝ նավթի համաշխարհային պաշարների 9.1 տոկոսը:
BP-ի փոխանցմամբ՝ Իրանում նավթի արդյունաբերությունը 2011 թվականին կազմել է օրական 4.321 միլիոն բարել:











































