Saturday, 13 06 2026
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է

Ոստիկանական լրատու

Բնակարանային գողությունները բացահայտվել են

Մարտի 31-ի երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել:
Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 18.30-ից մինչև ժ. 20.40-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով դռան փականը բացելով՝ բնակարանից գողացել են կանխիկ գումար և 450.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 22-ամյա Լիլիթ Մ.-ն, որը ապրիլի 1-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
* * *
Ապրիլի 1-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Եղվարդի խճուղուց բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Պարզվել է, որ նա 2010 թ. մայիսին, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ Օրբելի Եղբայրների փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողացել է կանխիկ գումար և ոսկյա ականջօղ:
Կատարվում է նախաքննություն:
* * *
Ապրիլի 1-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Տերյան փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Սուրեն Մ.-ին:
Նա խոստովանել է, որ գիշերը, բնակարաններից մեկի դուռը հարմարեցված բանալիով բացելով՝ գողացել է համակարգիչ` մոնիտորով և տպող սարք:
Կատարվում է նախաքննություն:

Արտաշատ-Երևան ճանապարհին

Ապրիլի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում 21-ամյա Վարազդատ Հ.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին և վրաերթի ենթարկել 35-ամյա Վալերիկ Ա.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով

Ապրիլի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Որմնադիրների փողոցի մի տնից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Ղ.-ին, որը մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Կատարվում է քննություն:
* * *
Ապրիլի 1-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Վայքի և Վանաձորի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքում հայտնաբերել են 1975 թ. ծնված Արշակ Ա.-ին, որը ս/թ մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Կատարվում է քննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում