«Անժի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Սամուել Էտո՛Օն կոմիքսների գիրք է ստեղծել ինքն իր մասին:
«Սամուել Էտո՛Օ-որդի. չեմպիոնի ծնունդը» (Eto’o Fils: Nacimiento De Un Campeon) կոչվող գիրքը պատմում է մարզիկի կյանքի ուղու մասին, ով մանկության տարիներին ձուկ էր վաճառում հայրենի Դուալա քաղաքում, իսկ հիմա դարձել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Այս մասին գրում է բրիտանական Metro պարբերականը:
Էտո՛Օ-ն ընդգծել է, որ ցանկանում է երիտասարդների հետ կիսվել կյանքի փորձով: «Սամուել Էտո՛Օ-ն ոչ միշտ է միլիարդատեր եղել, ինչպես համարում են շատերը: Դա մեծ աշխատանքի արդյունք է, և այդ աշխատանքը ես ցանկանում եմ առաջին պլան մղել»,- նշում է նա:
Ֆրանսերեն գրված կոմիքսի առաջին մասում պատմվում է մարզիկի մանկության մասին: Գիրքը Ֆրանսիայում վաճառքի կհանվի հունվարի 31-ին: Ընդհանուր առմամբ, լույս է տեսնելու գրքի ինը մաս:











































