Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի «Դեդ Հասան» մականունը չորեքշաբթի հայտնվել է Twitter միկրոբլոգների ծառայության համաշխարհային թրենդներում (ամենաքննարկվող թեմաների տասնյակում) այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրա դեմ իրականացված մահափորձի մասին, ինչի հետևանքով նա կնքել է մահկանացուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Twitter-ի համաշխարհային թրենդներում հայտնվում են այն բառերը, որոնք մեկ ժամում հիշատակվում են առնվազն 10-20 հազար հաղորդագրություններում:
Նշենք, որ Twitter-ի ակտիվ լսարանն աշխարհում ընդգրկում է ավելի քան 200 մլն մարդ:







































