Հունաստանի բանկային ծառայողների արհմիությունը (ОТОЕ) չորեքշաբթի հայտարարել է երկրի բոլոր բանկերում 24-ժամյա գործադուլի անցկացման մասին: Բանկային համակարգի աշխատողները բողոքում են կորստաբեր Hellenic Postbank-ի փակման դեմ:
Կառավարությունը պատրաստվում էր վաճառել բանկը տեղական վարկային կազմակերպություններից մեկին, սակայն բոլոր հավանական գնորդները հրաժարվել են գործարքից:
Հիմա ավելի հավանական է, որ Hellenic Postbank-ը կբաժանեն «լավ պատառների», որոնց համար կրկին կփորձեն գնորդ գտնել, իսկ «վատ» բաժնետոմսերը կոչնչացվեն:
«Մենք պետք է պատրաստ լինենք պայքարի, որպեսզի խուսափենք տհաճ հետևանքներից, և ապահովվեն աշխատակիցների իրավունքներն ու զբաղվածությունները»,- ասվում է բանկային աշխատակիցների արհմիության հայտարարության մեջ:
Բացի Hellenic Postbank-ի աշխատատեղերից, սպառնալիքի տակ են հայտնվել նաև այլ բանկերի աշխատակիցներ: Այսպես, ֆրանսիական Societe Generale և Credit Agricole հսկաները վաճառել են իրենց հունական մասնաճյուղերը, իսկ պետությունը մեկ եվրոյով վաճառել են ոչ շահավետ ATEbank բանկը:







































