Վրաստանի ուղղիչ հաստատություններից սկսել են ազատ արձակվել այն բանտարկյալները, որոնց վերաբերել է համաներումը, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Առաջին փուլում բանտից դուրս է եկել 10 բանտարկյալ, որոնք իրենց պատիժը կրում էին Զուգդիդում:
Պատժի իրականացման նախարարությունից դատարան է ուղարկվել մի քանի հազար գործ, որոնց մի մասն արդեն գրանցված է:
Համաներման փաստաթղթերի դիտարկումը պետք է ավարտվի երկու ամսվա ընթացքում:









































