Apple կորպորացիան լքել է մանրածախ վաճառքի գծով փոխնախագահ Ջերի ՄաքԴուգալը: Նախատեսվում էր, որ նա կզբաղեցնի երեք ամիս առաջ թափուր դարձած ընկերության մանրածախ ցանցի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում է ifoAppleStore-ը:
Ֆիրմային Apple Store խանութների ցանցը համարվում է աշխարհի ամենաթանկ կորպորացիայի «բարեկեցության պատվարը»: Աստիճանաբար ավելի ու ավելի շատ վերլուծաբաններ են կասկածի տակ դնում Apple-ի անամպ ապագան: Ընկերությունը վերջին ամիսներին կորցրել է իր շահութաբերության շուրջ 1/3-ը:
ՄաքԴուգալը իր պաշտոնաթողությունը բացատրել է ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ և ընդգծել, որ իր հեռանալը կապված չէ աշխատանքային խնդիրների հետ:
Այժմ նրա պարտականությունները կկատարի ֆինանսների գծով փոխնախագահ Ջիմ Բինը:











































