Հաջորդ շաբաթ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանի առջև հանդես կգա ամենամյա զեկույցով: Իր զեկույցում նախագահն ավանդաբար անդրադառնում է ակտուալ հարցերի, որոնք վերաբերում են ինչպես երկրի ներքին իրավիճակին, այնպես են արտաքին քաղաքականությանը: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Սաակաշվիլիի ելույթի հստակ ժամկետը ենթադրաբար կնշանակվի Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի բյուրոյի վաղվա հանդիպման ժամանակ:
Նշենք, որ խորհրդարանում նախագահի ելույթից հետո նախատեսվում են քննարկումներ:










































