50 տարի առաջ այս օրը Նիկիտա Խրուշչովը հայտարարություն արեց, որով համաշխարհային հանրությանն իրազեկեց, որ ԽՍՀՄ-ը կործանարար ուժ ունեցող ջրածնային զենքի տեր է դարձել:
Այդ շրջանում աշխարհում բարդ քաղաքական իրավիճակ էր ստեղծվել: ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ջերմացած հարաբերությունները, որոնց գագաթնակետը 1959 թ. սեպտեմբերին Խրուշչովի այցն էր ԱՄՆ, մի քանի ամիս անց կտրուկ սրվեցին լրտեսների բացահայտման հետ կապված աղմուկից հետո:
Այդ միջուկային զենքի մշակումն ու փորձարկումները նպատակ ունեին ի ցույց դնելու պետության ուժային կարողությունները:











































