«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հարցազրույց է տվել ֆրանսիական լրատվամիջոցներին և հայտնել, որ «Չելսի»-ից իրեն հեռացրել են, քանի որ ակումբի ղեկավարները ցանկանում էին անհապաղ հաջողություններ գրանցել:
«Կարծում եմ` «Չելսի»-ն կարող էր աշխատանքս շարունակելու շանս ընձեռել ինձ: Սակայն նաև լիովին գիտակցում եմ, որ մարզչի փոփոխությունը միակ գործոնն է, որ կարող է նպաստել թիմի շուտափույթ հաջողություններին:
Ես երբեք չէի համաձայնի աշխատել լոնդոնյան ակումբում, եթե վստահ չլինեի, որ ի վերջո մեծ հաջողություն եմ գրանցելու»,- հայտարարել է 35-ամյա պորտուգալացի մասնագետը:







































