Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Էլիաս Խուա Միլանոյին նշանակել է երկրի արտգործնախարարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին, որը նախօրեին վերադարձել է Կուբայից, որտեղ Չավեսը վերականգնվում է վիրահատությունից հետո:
«Երեկ մենք հանդիպել ենք Չավեսի հետ և թարմ տեղեկատվություն ենք փոխանցել նրան երկրում տիրող իրավիճակի մասին: Նախագահը մեզ հարցրեց մի քանի բնագավառների մասին»,- ասել է Մադուրոն:
Նշվում է, որ ԱԳՆ նոր ղեկավարի նշանակումն առաջին քաղաքական որոշումն է, որ Չավեսը կայացրել է վիրահատությունից հետո:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի պետք է կայանար Չավեսի երդմնակալության արարողությունը, սակայն բոլիվարյան հեղափոխության առաջնորդը չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը, և այն հետաձգել են անորոշ ժամանակով:








































