«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 31-ի գիշերը արտառոց միջադեպ է տեղի ունեցել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ:
Նոր Արեշի բնակիչ, թաղային հեղինակություն համարվող մի խումբ տղաներ փորձել են «հաշիվ մաքրել» պատգամավորի հետ ինչ-որ հարցի կապակցությամբ: Արդյունքում քաշքշուկ է սկսվել: Իրավիճակը հարթելու համար Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանն իրեն ամրակցված ատրճանակից օդ է կրակել: Բարեբախտաբար, վիրավորներ չկան: Չկա նաև իրավապահներին տրված հաղորդում և պաշտոնական տեղեկություն: Ասել է թե՝ «Բելլաջիո-2»:
«Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի մասին մեկնաբանություններ ստանալ Արտակ Սարգսյանից, սակայն նա այդպես էլ չգտնվեց: