Facebook սոցիալական ցանցը թողարկում է նոր որոնողական համակարգ` Graph Search, որը ինդեքսավորելու է սոցիալական ցանցի կոնտենտը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Facebook-ի հիմնադիր Մակ Ցուկերբերգին:
Նա նշել է, որ Graph Search-ը համացանցային որոնողական համակարգ չէ:
«Մենք չենք ինդեքսավորում վեբը, մենք ինդեքսավորում ենք մեր սոցիալական կնիքը»,-մեկնաբանել է Ցուկերբերգը:
Նրա խոսքերով` որոնողական նոր համակարգը կդառնա Facebook-ի երրորդ «հիմնասյունը»` լրացնելով News Feed-ին և Timeline-ին, որոնք նա համեմատել է տվյալների բազայի հետ:
Graph Search-ի մշակողներն առաջին տարբերակում մտադիր են կենտրոնանալ մարդկանց, լուսանկարների, վայրերի և հետաքրքրությունների որոնման վրա: Ցուկերբերգը նշել է, որ ապագայում սոցիալական ցանցը մտադիր է թողարկել նաև Graph Search բջջային սարքերի համար:
Graph Search-ը կհայտնվի մեծ որոնողական տողի տեսքով Facebook.-ի էջի վերնամասում:
Համակարգը կարող է մշակել այնպիսի հարցեր ինչպիսիք են, օրինակ, «ինչ երաժշտություն են սիրում, մարդիկ, որոնց դուր է գալիս Բարաք Օբաման», «ինչ հեռուստաշոու են նախընտրում ծրագրային պահովման մշակողերը» և այլն:
Ցուկերբերգը նշել է, որ Graph Search-ի թողարկումը չի ազդում սոցիալական ցանցի և Microsoft Bing որոնողական համակարգի համագործակցության վրա. օգտատերերը նախկինի պես կկարողանան կիրառել այն սոցիալական ցանցի սահմաններից դուրս որոնման համար:









































