Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է չպատժել «Միլան»-ին, որը հրաժարվել էր շարունակել «Պրո Պատրիա»-ի դեմ ընկերական հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Պրո Պատրիա»-ի երկրպագուները ռասիստական բնույթի վիրավորանքներ էին հասցրել Քևին Փրինս Բոատենգի հասցեին, ինչից հետո միլանցիները հեռացել էին խաղադաշտից:
Համաձայն գործող կանոնակարգի՝ թիմերը իրավունք չունեն ինքնակամ դադարեցնել ֆուտբոլային հանդիպումը:
Սակայն, ինչպես նշել են կարգապահական կոմիտեում, իրենք չէին կարող պատժել մի թիմի, որ մտել էր մի խաղացողի դրության մեջ, ում վիրավորել էին մաշկի գույնի պատճառով:











































