Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.2 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.96-ով և արժի 407.58 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 406.5-409 դրամով, գնում՝ 402.5-405.5 դրամով: