Սիրիայում ոստիկանության և նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմնակիցները հարձակվել են ընդդիմության ներկայացուցիչների վրա, երբ վերջիններս դուրս էին գալիս Դամասկոսի մզկիթներից մեկից:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ, վեց հոգի ձերբակալվել է:
«Առաջին լրատվականը» այսօր տեղեկացրել էր, որ Սիրիայի ընդդիմադիրները կոչ են արել ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս գալ փողոց և իրենց դժգոհությունն արտահայտել Բաշար Ալ-Ասադի վարած քաղաքականության դեմ:










































