Իրանական Khodro (IKCO) ավտոարտադրողը վերսկսել է Peugeot 206 ավտոմեքենաների արտադրությունը իրանական ընթացիկ օրացուցային ամսվա սկզբից (2012-ի դեկտեմբերի 21): Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավարի տեղակալ Հոսեյն Նաջարպուրը՝ փոխանցում է Trend գործակալությունը:
Իրանը ծրագրում է ընթացիկ իրանական տարվա ավարտին (մարտի 20) ընդլայնել Peugeot 206-ի հոսքագծի արտադրական հզորությունները օրական մինչև 300 ավտոմեքենա:
Ընկերությունը ներկայում օրական 2000 ավտոմեքենա է արտադրում: Նաջարպուրի խոսքով՝ այդ թիվը մինչև տարեվերջ կհասցվի 2500-ի:









































