Եվրոպացի գենետիկները վերլուծել են ավստրալացի աբորիգենների գենոմները և պարզել են, որ նրանք խաչասերվել են Հնդկաստանի ժամանակակից բնակիչների նախնիների հետ, որոնք ներթափանցել են Ավստրալիայի տարածք գրեթե 4,2 հազար տարի առաջ,- ասվում է Proceedings of the National Academy of Sciences-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավստրալիայի աբորիգենները եղել են հարավային մայրցամաքի միակ բնակիչները մինչ նրա հայտնագործումը և եվրոպացիների կողմից գաղութացումը 18-րդ դարում:
Համարվում է, որ նրանք առաջինն են լքել Աֆրիկան գրեթե 75 հազար տարի առաջ և ներթափանցել են Ավստրալիա 50 հազար տարի առաջ:
2011 թ. գիտնականները վերծանել են աբորիգենների գենոմը և որոշել են նրանց ամենամոտ ազգականներին, որոնք Բուգենվիլ կղզու պապուասներն են և ֆիլիպինյան աետա ազգությունը:
Գենետիկները եկել են այն եզրակացության, որ աբորիգենները այնքան էլ մեկուսացած չեն եղել:
Աբորիգենների ամենահավանական բարեկամները դրավիդյան չենչու և կուրումբա ցեղերն են, ինչպես նաև այդ լեզվական խմբից մի շարք այլ ազգություններ, որոնք հիմա ապրում են Հնդկաստանի հարավում: Ըստ գենետիկների հաշվարկների՝ տվյալն էթնոսի ներկայացուցիչները ներթափանցել են Ավստրալիայի տարածք գրեթե 4,2 հազար տարի առաջ:










































