Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ստորաբաժանումը հետախուզական տեղորոշիչ կայան է տեղադրել Գոլանի բարձունքում, որի օգնությամբ տեղեկություն է հավաքել սիոնիստական ռեժիմի բանակային ստորաբաժանումների տեղաշարժման մասին: Այս մասին հայտնում է ամերիկյան World Tribune պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության աղբյուրներին:
Պենտագոնի տվյալներով՝ երկու տեղորոշիչ կայանները իրանցի ռազմական մասնագետների կողմից Սիրիայի տարածքում մոնտաժվել էին դեռևս 2006 թվականին: Իրանական ռադարների օգնությամբ հավաքված տեղեկությունը փոխանցվել է լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությանը: