Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների բնակության համար երկրի կառավարությունը ծախսել է 360 մլն դոլար: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայանին:
Նախարարի խոսքով՝ ներկայում Թուրքիայի տարածքում է գտնվում 153 հազար սիրիացի փախստական, որոնք ապաստանել են 7 նահանգների 13 վրանային ճամբարներում:
Թուրքիայից բացի` մեծ թվով սիրիացի փախստականներ ապաստանում են նաև հարևան արաբական երկրներում՝ Լիբանանում, Իրաքում և Հորդանանում:
2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվող զինված հակամարտության պատճառով, ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, ավելի քան 230 հազարը դարձել է փախստական, շուրջ 3 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի: