ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունվարի 23-ին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում լսումներին, որոնք նվիրված են Բենղազիում տեղի ունեցած ողբերգությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ներկայացուցիչների պալատի միջազգային կոմիտեի ղեկավար Էդ Ռոսյին:
Չարագործները 2012 թ. սեպտեմբերի 11-ին կրակ էին բացել Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա: Հարձակման ժամանակ զոհվել էր ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը, դեսպանության աշխատակից և երկու նախակին հատուկջոկատային:
«Քլինթոնը կպատասխանի հյուպատոսության վրա հարձակման մասին բոլոր հարցերին հունվարի 23-ի կոմիտեի նիստում»,- ասված է Ռոյսի գրավոր հայտարարության մեջ:
Սենատորների առաջ Քլինսթոնը հանդես կգա հունվարի 22-ին:









































