Համաներմամբ ազատ արձակված քաղբանտարակյալները դիմել են Վրաստանի խորհրդարանին՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին իմպիչմենտ հայտարարելու պահանջով։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Նանա Կակաբաձեն,- հաղորդում է RIA Novosti-ն:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին հունվարի 12-ին ստորագրել էր երկրի պատմության մեջ ամենամեծ համաներման մասին փաստաթուղթը, որը խորհրդարանը հաստատել էր անցյալ տարվա վերջին՝ չնայած Սաակաշվիլիի վետոյին: Փաստաթուղթը ստորագրության համար ուղարկվել էր նախագահին: Սաակաշվիլին չէր ստորագրել այն, ինչից հետո դա անելու իրավունք ստացել էր խորհրդարանի նախագահը: Շուտով համաներմամբ բանտերից դուրս կգա ավելի քան 3 000 մարդ, շատերի պատժաչափը կկրճատվի:
Կակաբաձեի խոսքով՝ նախկին քաղբանտարկյալները պահանջում են նաև «հունվարի 13-ը հայտարարել» քաղբանտարկյալների օր (օր, երբ 190 քաղբանտարկյալ ազատ է արձակվել համաներմամբ), օկուպացիայի թանգարանը վերանվանել «քաղաքական ռեպրեսիաների զոհերի թանգարան», իրենցից յուրաքանչյուրի գործով օբյեկտիվ հետաքննություն սկսել»: Նա նշել է, որ «բոլոր 190 ազատ արձակված քաղբանտարկյալների ստորագրություններով պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի երեքշաբթի օրը»:








































