Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Մոնիկա Բելուչին կմարմնավորի «Բոնդի աղջկան»՝ նոր «007. Սպեկտր» ֆիլմում, ինչը հանգեցրել է դերասանուհու արտաքինի ու ոճի քննարկումների ալիքի: Ո՞վ կարող է դիմակայել ճակատագրական իտալացի գեղեցկուհու հմայքին: Զուր չէ, որ Մոնիկան գլխավորել է աշխարհի 100 ամենագեղեցիկ կանանց ցուցակը՝ գրում է spletnik.ru-ն:
Բելուչին ծնվել է 1964թ. սեպտեմբերի 30-ին՝ իտալական Չիտա դե Կաստելլո գավառային քաղաքում: 16 տարեկանից նա աշխատել է որպես մոդել: 1988-ին տեղափոխվել է Միլան, որտեղ պայմանագիր է կնքել Elite Model Management-ի հետ:
Հաջողության հասնելով մոդելային կարիերայում՝ նա որոշել է նկարահանվել կինոյում:
1990թ. կայացավ Մոնիկայի դեբյուտը իտալական կինեմատոգրաֆիայում: 1992թ. Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան Բելուչիին հրավիրեց մարմնավորելու Դրակուլայի հարսնացուին նույնանուն ֆիլմում, որը դարձավ նրա առաջին լուրջ աշխատանքը որպես դերասանուհի:
Դրանից հետո Մոնիկային սկսեցին նկարահանումների հրավիրել Եվրոպայի ու Ամերիկայի բազմաթիվ կինոստուդիաներ:
2000թ. Բելուչին խաղաց «Մալենա» ֆիլմում, որը իրավամբ համարվել է նրա աշխատանքների «մարգարիտը»:
2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2003/2005

2005/2006

2007/2008

2009/2010

2011/2012

2013/2014










































