Coca-Cola-ն անսպասելիորեն թողարկել է գովազդային հոլովակ՝ ԱՄՆ-ում ճարպակալության խնդրի շեշտադրմամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երկու րոպե տևողությամբ տեսանյութում ասվում է, որ Coca-Cola-ն մշակում է իր ավանդական՝ մեծաքանակ շաքարով ըմպելիքների ցածր կալորիականությամբ այլընտրանքներ:
Առողջ ապրելակերպի կողմնակիցները ԱՄՆ-ում ներկայիս ճարպակալման խնդիրը կապում են լայն տարածում գտած գազավորված քաղցր ըմպելիքի հետ:
Ամերիկացի երեխաների 1/3-ը տառապում է ճարպակալմամբ: Մեծահասակների շրջանում այդ հիվանդությանն է հակված յուրաքանչյուր 3 մարդուց երկուսը:











































