«Վերջին տարիներին Շիրակի մարզը սոցիալապես ամենավատ վիճակում է, կա գործազրկության բարձր տոկոս: Սա պայմանավորված է երկու հանգամանքով. մեկն այն է, որ հանրապետությունում ունենք գործազրկության խնդիր, իսկ Շիրակի մարզում գումարվել են 88-ի աղետալի երկրաշարժի հետևանքները: 42 ձեռնարկություն ունեինք 36.000 աշխատատեղով: Հիմա մնացել է երկու ձեռնարկություն, որտեղ չորս հարյուր հոգի էլ չեն աշխատում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքով` այսօր շատ կարևոր է կարողանալ որոշել մարզում զարգացման ուղղությունները, մեկը տեխնոպարկն է:
Երկրաշարժից քսանվեց տարի անց էլ անօթևաններ կան:
Ավելին` տեսանյութում:






































