Կահիրեում բրիտանական դեսպանատունը հայտարարել է անվտանգության նկատառումներից ելնելով գործունեության դադարի մասին՝ հաղորդում է Reuters-ը:
Այդ մասին ասվում է դեսպանատան հայտարարությունում: Աշխատակիցները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ որոշման կայացման կապակցությամբ, բայց պարզաբանել են, որ ներկա դրությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում եգիպտական իշխանությունների հետ:
Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքում նշվում է, որ Ալեքսանդրիայում գտնվող գլխավոր հյուպատոսությունը աշխատում է սովորական ռեժիմով:









































