Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել Արևելյան Եվրոպայում տիրող իրավիճակը: Այդ մասին ասվում է Անգելա Մերկելի Die Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:
«Մեր արևելյան հարևաններ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան ընդունել են անձնական սուվերեն որոշում՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի մասին: Եվ հենց այդ երեք երկրներին Ռուսաստանը դժվարություններ է ստեղծում»,- ասել է Մերկելը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ ԵՄ-ի պատասխանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի գործողություններին ճիշտ է եղել:
«Ես վստահ եմ, որ համաեվրոպական արձագանքը Ռուսաստանի գործողություններին ճիշտ է եղել»,- հայտարարել է նա:










































